23229 դիտում
17:13 01-02-2018
Նպաստառուի եկամուտը կճշտեն վարկային պատմության և խնայողությունների մասին տեղեկատվության միջոցով
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործելու և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով:
Այդ նպատակով առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նմանատիպ նյութեր
2078 դիտում
09:58 07-09-2016
Նպաստառուի հոգեբանությունը պետք է փոխարինվի հարկատուի հոգեբանությամբ. «Առավոտ»
2368 դիտում
09:38 29-07-2014
ՀՀ Դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների․ Ժողովուրդ
7383 դիտում
11:00 25-12-2015
Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը. Լևոն Ալթունյան
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված