211652_close_icon
views-count7092 դիտում article-date 10:07 08-09-2016

Ասպարեզ են նետում լուրերը, հնչեցնում են որոշակի անուններ, որից հետո «որոշում է ընդունվում». «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է. «Կառավարության հերթական փոփոխության մասին խոսակցությունները կարծես թե իրականություն են դառնում։ Սովորաբար իշխանական շրջանակները դրանից մի քանի օր աոաջ ասպարեզ են նետում համապատասխան լուրերը, հնչեցնում են որոշակի անուններ, որից հետո «որոշում է ընդունվում» ՀՀԿ խորհրդի նիստում, որը հենց այնպես (ասենք, ՏԻՄ ընտրություններին պատրաստվելու համար) չի հավաքվում։ Հստակ տեղեկատվություն, թե ինչ որոշում է վաղն ընդունվելու՝ չունեն նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորները, ինչպես ասում է հայտնի Ֆիլմի հերոսուհին՝ մեզ մոտ այն մասին, թե «ով է փեսացուն, իմանում են միայն հարսանիքի օրը»։ Այնպես որ՝ այս պահին՝ չորեքշաբթի օրը երեկոյան, ես 100 տոկոսանոց վստահությամբ չեմ կարող ասել, թե ինչպիսի որոշում կընդունվի վարչապետի և, հետևաբար, կառավարության փոփոխության մասին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր