211652_close_icon
views-count25405 դիտում article-date 20:16 08-09-2016

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. ВАЗ 2106-ում հայտնաբերվել է 70-ամյա ծերունու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դուրյան 1-ին փողոցից դեպի Առինջ գյուղ տանող ճանապարհին ВАЗ 2106 մակնիշի 15 ՕՍ 203 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Ժան Ազատյանն ու Արմեն Յալյլոյանը, ինչպես նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը: Ոստիկանները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Ավան վարչական շրջանի բնակիչ, 70-ամյա Աշոտ Գևորգյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն ել պատճառն է դարձել վթարի: Քանի որ դեպքը Կոտայքի մարզի վարչական շրանում է տեղի ունեցել, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու, հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մազային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում Աբովյանի քննչական բաժնի հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանաել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր