6959 դիտում
21:00 10-09-2016
Աշխարհի ամենտարօրինակ շինություններից մեկը․ «Ոսկորների տուն»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բալիոյի տունը կամ «Ոսկորների տուն»-ն առանձնատուն է, որը կառուցվել է Բարսելոնայում 1877 թվականին։ Տունը կառուցվել է տեքստիլի մագնատ Ջոզեպ Բալիոյիի Կասանովասի համար։
Մագնատը ցանկանում էր տունը քանդել ու դրա փոխարեն կառուցել նորը, բայց հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին որոշեց վերակառուցել հին տունը (1904-1906)։ Տան նախնական կառուցվածքը պահպանելով՝ Գաուդին երկու նոր ֆասադ նախագծեց։
Բացի այդ՝ նա ամբողջությամբ փոխեց ներքևի հարկը՝ ստեղծելով նրա համար ինքնատիպ կահույք, ավելացրեց նկուղ, ձեղնահարկ։
Կան գլխավոր ֆասադի նշանակության շատ մեկնաբանություններ, բայց ավելի արժանահավատ է Գաուդիի կողմից պաշտված վիշապի կերպարի արտացոլումը այս նախագծում։ Այն խորհրդանշում է Կատալոնիայի հովանավոր Սուրբ Գեորգիի հաղթանակը վիշապի նկատմամբ, որը նման է չարի նկատմամբ բարու հաղթանակին։
Տան ուշագրավ առանձնահատկությունը ուղիղ գծերի բացակայությունն է։ Դրա փոխարեն ակնառու են ալեծածան գծեր, որոնք տեսանելի են ինչպես ֆասադի դեկորատիվ հատվածներում, այնպես էլ ինտերիերի ձևավորումներում։ 1906 թվականին տան կառուցումը հիմնովին ավարտվում է և այն դառնում է Բալիոիների նստավայրը։
1983 թվականին արտաքին պատշգամբները վերականգնվել են իրենց նախնական գույնով, իսկ մեկ տարի անց՝ La Mercè միջոցառման ընթացքում լուսավորվել է արտաքին ֆասադը։ 1993 թվականին տան ներկայիս տերը սկսել է ամբողջ շենքի վերականգնումը։ 1995 թվականից շենքի ավելի քան 2500 քմ տարածք հանձնվել է վարձակալության՝ քաղաքի տարբեր կարևոր միջոցառումների համար։
2005 թվականին Բալիոյի տունը ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
21:50 28-12-2018
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան տանող մուտքն ազատվել է ապօրինի շինություններից, շուտով նաև կբարեկարգվի
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին