3594 դիտում
00:05 13-09-2016
Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին
Սեպտեմբերի 15-ից 20-ը Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարը:
Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի մրցակիցները կլինեն Նորվեգիայի, Ռումինիայի և տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները: Սեպտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի Նորվեգիայի, սեպտեմբերի 17-ին՝ Ռումինիայի և սեպտեմբերի 20-ին՝ Լեհաստանի հավաքականների հետ:
Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ, իսկ այսօր կանցկացնի մեկօրյա մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Լեհաստան կմեկնի սեպտեմբերի 13-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 18 ֆուտբոլիստուհիների:
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
19:44 15-10-2015
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին
1023 դիտում
17:03 03-11-2021
Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրասվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
4504 դիտում
21:25 11-10-2016
Հայաստանի Մ-21 հավաքականը անփառունակ կերպով ավարտեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլը
Այս բաժնից
3079 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
1885 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1090 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ