4066 դիտում
21:12 13-09-2016
Չէի ցանկանա, որ մեր գործընկերները Ազգային ժողովի բարձր ամբիոնը օգտագործեն ահաբեկչության կոչեր անելու համար. Հ. Նաղդալյան
,,Գոնե ապրիլյան պատերազմի թեմայով ՀՀ ԱԺ-ում քննարկումները, լսումները, հարցադրումները, ելույթները եղել են բավական շատ: Պատճառները, հետևանքները քննարկվել են համակողմանի ու հանգամանալի, արվել են համապատասխան հետևություններ և այժմ էլ հսկայական աշխատանքներ են ընթանում: Իհարկե կան շատ հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն: Սակայն այսօր պահանջել, որ այս հարցը դառնա ՀՀ ԱԺ օրակարգային հարց, համարում եմ պարզապես պոպուլիստական հայտարարություն,, ,- նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ` ի պատասխան Իրավունք թերթի այն հարցադրմանը, թե ինչպես է վերաբերում այսօր ԱԺ-ում հատուկ նիստեր հրավիրելու , քննարկելու, ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում կորցված տարածքների համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկներին:
,,Առնվազն տարօրինակ կլինի , որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ջատագովը հանդիսացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս ՀՀ-ի խորհրդարանում նման քննարկում նախաձեռնենք և Արցախի անկախ հանրապետության պաշտոնյաներից պատասխան պահանջենք: Առավել տարօրինակ է, որ դա մատուցվում է Արցախի անկախությունը ճանաչելու առաջարկով մի քանի անգամ հանդես եկած ուժի և գործչի կողմից,,,- շարունակել է իր միտքը տիկին Նաղդալյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
808 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել