2557 դիտում
22:45 13-09-2016
ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը ճանաչվել է լավագույնը
Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ պաշտպանության նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ-ի Սաֆֆոլկ քաղաքի Վիրջինիայի մոդելավորման և սիմուլյացիոն կենտրոնում կայացած ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումին։
Ֆորումի ընթացքում ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը ներկայացրել է իր նվաճումները հեռավար ուսուցման բնագավառում: Ֆորումի շրջանակում անցկացված Հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը ներկայացված ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը նվաճել է առաջին պատվավոր մրցանակը: Մրցույթ-ցուցադրության 11 մասնակիցներ թվում են եղել ՆԱՏՕ-ի անդամ-երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Թուրքիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցները՝ ՆԱՏՕ-ի դպրոցը, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը և այլն։
Ներկայումս ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը համագործակցության աշխատանքներ է տանում ինչպես ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության, «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի հետ։ Հեռավար ուսուցման ծրագրերի մշակման գործընթացին իր աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
Միջազգային մրցույթում լավագույնը ճանաչված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրն արդեն իսկ ներդրված է ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթական և ուսումնական ծրագրերում:
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
17:17 01-02-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը ճանաչվել է լավագույնը
3134 դիտում
15:04 03-10-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
856 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
784 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
979 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել