1462 դիտում
17:17 14-09-2016
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Փարիզում մասնակցեց մարդու իրավունքներին նվիրված բարձրաստիճան համաժողովին
Սեպտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը Փարիզում մասնակցեց «Արդյո՞ք Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարն հնացել է» խորագրով բարձրաստիճան համաժողովին, որը նվիրված էր Եվրոպայի Խորհրդի ապագային։
Միջոցառմանը, որի նախաձեռնողը ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն էր, բացման խոսքով հանդես եկան Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը և ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագարամոնտը։ Բանախոսների թվում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, ԵԽԽՎ նախկին նախագահներ Աննե Բրասյորը և Ժան Կլոդ Մինյոնը և այլ գործող ու նախկին պաշտոնյաներ։
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի ձեռքբերումները և դրա դերակատարությունը Եվրոպայում բնակվող բոլոր անհատների իրավունքների պաշտպանության գործում։ Նա ընդգծեց, որ թեև ԵԽ հիմնադրումից հետո միջավայրը կտրուկ փոխվել է, բայց ԵԽ մանդատը մնացել է նույնը։ Դեսպանը նաև նշեց, որ կազմակերպության առջև ծառացած շատ դժվարություններ թերևս չէին լինի, եթե բոլոր անդամ երկրները ավելի մեծ ջանքեր գործադրեին կանոնադրական նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ։
Ելույթ ունեցողները համակարծիք էին Եվրոպայի խորհրդի կարևորության և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման խնդրում՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայի առջև ծառացած արդի մարտահրավերները, ինչպիսիք են ահաբեկչությունը, արմատականացումը, ատելության սերմանումը և միգրացիան։
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
14:20 10-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովին
1400 դիտում
16:49 27-03-2015
Հայաստանը մասնակցեց եվրոպական կոնվենցիայի կիրառությանը և Եվրոդատարանի բարձրաստիճան համաժողովին
Այս բաժնից
793 դիտում
09:38 16-11-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
964 դիտում
23:44 15-11-2024
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի օրակարգում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը
1009 դիտում
23:27 15-11-2024
Շուխոնց ավետարանը նվիրաբերվել է Զինվորի տանը