211652_close_icon
views-count4609 դիտում article-date 10:20 16-09-2016

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է հարվածներ ստանալ իր իսկ համակարգից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է հարվածներ ստանալ իր իսկ համակարգից։ Գաղտնիք չէ, որ նա երբևէ չի վայելել բուժաշխատողների համակրանքը: Օրերս օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած բժշկական բոմոնդի միջոցառմանը նա հերթական անգամ հրապարակային անուշադրության մատնվեց՝ ողջ ցերեկույթի ընթացքում որպես կառավարական զարդանախշ նստած մնալով դահլիճում։ Ներկաներն ասում են նաև, թե Արմեն Մուրադյանին անգամ ողջույնի խոսքի իրավունք չէր տրվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր