211652_close_icon
views-count88793 դիտում article-date 21:29 16-09-2016

Ողբերգական դեպք Երևանում. Դավթաշենում հայտնի «Պալկովնիկի» օբյեկտի մոտ գտնվող Mercedes-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ հայտնի «Պալկովնիկ» ռեստորանային համալիրի մոտ Mercedes մակնիշի 35 AR 068 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ, 53-ին Արամայիս Գասպարյանի դին, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել մեքենան վարելիս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա եղել է իր թոռան հետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր