211652_close_icon
views-count4930 դիտում article-date 10:18 17-09-2016

Բացակա պատգամավորների աշխատավարձերից պահվել է 12 միլոն 644 հազար 550 դրամ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ։ Այս մասին Armtimes.com–ի գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ լրատվական վարչությունից։ ԱԺ լրատվական վարչությունից խնդրել էինք տրամադրել այն պատգամավորների ցանկը, որոնք ամենաշատն են բացակայել. ինչպես նաև հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան աշխատավարձ է պահվել։ Հարցման պատասխանում, սակայն, ներկայացված է միայն պահում արված գումարի ընդհանուր չափը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու պահված գումարի հետ, ԱԺ-ից պատասխանել են. «Պահում կատարված աշխատավարձի արդյունքում եղել է աշխատավարձի ֆոնդի տնտեսում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր