Պուտինը կարող է նոյեմբերին հրաժեշտի հանդիպում անցկացնել Օբամայի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ վերջին հանդիպումն ունենալ նոյեմբերին Պերուում անցկացվելիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Interfax-ը։
«Պահմանավորվածությունները վերջնական են դառնում այն ժամանակ, երբ պատվիրակությունները հասնում են հանդիպման վայր։ Տեղի է ունենում անձնական հանդիպում նախագահների միջև, եթե, իհարկե, կա կողմերի ցանկությունը«,-նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Օբաման ներկա կգտնվի գագաթնաժողովին հիմնականում, որպեսզի հրաժեշտի հանդիպում ունենա համաշխարհային առաջնորդների հետ։