Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի մարզում․ փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի աջ և ձախ կողմերում իրականացրել են քարաթափում․ պարեկների կողմից երթևեկությունը ժամանակ առ ժամանակ դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 18-ին, հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարվել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարները Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ելնելով քաղաքացիների անվտանգությունից տեղում ծառայություն են կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարեկները ժամանակ առ ժամանակ երկկողմանի դադարեցրել են երթևեկությունը նշված հատվածում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի