211652_close_icon
views-count5334 դիտում article-date 15:30 19-09-2016

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-ին։ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։

Նմանատիպ նյութեր