211652_close_icon
views-count2213 դիտում article-date 21:20 19-09-2016

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն ընդունել է Էստոնիայի Իրավաբանների միության պատվիրակությանը

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ընդունել է Էստոնիայի Իրավաբանների միության պատվիրակությանը։ Արմեն Հարությունյանն ընդգծել է հարկադիր կատարման ոլորտում միջազգային առաջատար փորձի ներդրման, գործընկերների հետ մշտական աշխատանքային շփումների կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և համագործակցության խորացման հնարավոր հեռանկարները։ Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Ծառայության թանգարան, ինչպես նաև՝ շրջել Ծառայության տարածքում գտնվող Բարեկամության պուրակում։

Նմանատիպ նյութեր