2438 դիտում
09:10 21-09-2016
Օգոստոսին ՏԱՑ-ի 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին 8 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 2.4 տոկոսով։
Սակայն արդեն երկրորդ ամիսն է, ինչ անցած տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը նվազում է արձանագրում։ Հուլիսին այն նվազել էր 4.3 տոկոսով, օգոստոսին՝ 0.5 տոկոսով։ Օգոստոսյան նվազումը մեղմվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի շնորհիվ, որտեղ անցած տարվա համեմատ արձանագրվել է մոտ 10 տոկոս աճ։ Հուլիսին գյուղատնտեսությունում 4 տոկոս անկում էր։ Կարելի է պնդել, որ օգոստոսի միայն 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը։ Վիճակագիրները «լավատեսական» ցուցանիշներ ստանալու համար ավանդաբար դիմում են գյուղատնտեսության ոլորտում աճեր նկարելու ավանդույթին, քանի որ այդ ոլորտը չի հաշվառվում և այստեղ թվանկարչության լայն հորիզոններ կան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9063 դիտում
09:59 09-05-2019
Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը՝ 34 տոկոս. «Ժամանակ»
1801 դիտում
09:21 02-03-2016
Հայաստանի տնտեսությունը 2.6 տոկոս անկում Է ունեցել, և ոչ թե 3 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին