211652_close_icon
views-count8483 դիտում article-date 09:50 31-05-2018

Հունիսի 1-ին կքննարկվի 6 նոր մարզպետների նշանակման հարցը. անունները հայտնի են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության հունիսի 1-ին կայանալիք նիստում կորոշվի 6 մարզերում նոր մարզպետների նշանակման հարցը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում տեղադրված առաջիկա նիստի օրակարգից: Օրակարգում ընդգրկված են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին պաշտոնից ազատելու մասին հարցերը։ Նրանց փոխարեն առաջարկվում է Արագածոտնի նոր մարզպետ նշանակել ՀՅԴ անդամ, նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին, Արարատի մարզպետ՝ Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, Տավուշի մարզպետ` Վահե Ղալումյանին, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանին, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ. ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր