211652_close_icon
views-count2759 դիտում article-date 14:59 21-09-2016

Մահացել է «8-րդ մղոն» ֆիլմի ռեժիսոր Քերթիս Հանսոնը

71 տարեկան հասակում մահացել է «8-րդ մղոն» հայտնի ֆիլմի ռեժիսոր Քերթիս Հանսոնը, հաղորդում է Associated Press-ը։ Ֆիլմում գլխավոր հերոսի դերը վստահվել էր ռեփփեր Էմինեմին։ Լոս Անջելեսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Քերթիսին մահացած վիճակում հայտնաբերել են Հոլիվուդի իր տանը։ Ամենայն հավանականությամբ ռեժիսորը մահացել է բնական մահով։ Հենսոնն իր առաջին՝ «Քաղցր սպանություն» ֆիլմի սցենարը գրել է 1973 թվականին, որում հանդես է եկել նաև որպես ռեժիսոր, ինչից հետո սկսվել է նրա կարիերայի աճը։ 1990-ականներին նա նկարահանել է «Օրորոցն օրորող ձեռքը» և «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմերը։ Վերջին ֆիլմը 9 անգամ «Օսկար»-ի է առաջադրվել տարբեր անվանակարգերում, սակայն հաղթել է երկուսում։

Նմանատիպ նյութեր