211652_close_icon
views-count1988 դիտում article-date 09:47 22-09-2016

Ի՞նչ է նշանակում անկախ լինել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչ է նշանակում անկախ լինել։ Պատասխանն, ինձ թվում է, շատ պարզ է՝ կախվածություն չունենալ որևէ արտաքին հանգամանքից և որևէ կաղապարող մտքից։ Ժամանակակից հայ օլիգարխը, որը 40 ննջարաններով դղյակ է կառուցել, կախվածության մեջ է հայտնվում այդ հանգամանքից։ Չնայած նրան 40 ննջարան ակնհայտորեն պետք չէ, նա մեծ ցավ կապրի, եթե դրանց քանակը դառնա 39, և հոգևոր այդ տառապանքի պատճառով ավելորդ ննջարանը դառնում է կենսական անհրաժեշտություն։ Մարդը կարող է կախվածություն ունենալ պաշտոնից, և մենք ամենուր ականատես ենք, որ մարդիկ այնպես են սոսնձվում իրենց աթոռներին, որ ոչ մի տեխնիկական հեղուկով չես կարողանում նրանց այնտեղից պոկել։ Կախվածությանը, կարճ ասած, մի վիճակ է, երբ մարդն ինչ-որ հենարան է փնտրում իրենից դուրս և կարծում է, որ այդ հենարանն է իրեն օգնում ապրել և դիմանալ կյանքի դժվարություններին։ Բացի փողից ու իշխանությունից (ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա լինի պետական իշխանություն՝ շատերն այդ ծարավը հագեցնում են տանը կամ աշխատավայրում), դա կարող է լինել ալկոհոլը, ծխախոտը, թմրանյութը, ֆեյսբուքը, բայց նաև հեղինակությունը, հոգևոր ուսուցիչը՝ «գուռուն»»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր