ԱՄՆ-ի փոխնախագահը նշել է ռիսկը, որին կբախվի Ուկրաինան ԵՄ-ի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման դեպքում
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ելույթ ունենալով ՆՅու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նշել է այն վտանգը, որի առաջ կկանգնի Ուկրաինան, երբ Եվրամիույունը որոշում կայացնի չեղարկել Ռուսաստանի դեմ կկրառվող պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը։
«Մենք գիտենք, որ եթե նրանք առիթ տան ԵՄ-ին, ապա առնվազն 5 երկիր ներկա պահին կասեն, որ՝ մենք ուզում ենք դուրս գալ Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմից«,-հայտարարել է Բայդենը։
Նա կոչ է արել ուկրաինական իշխանություններին որքան հնարավոր է, արագ իրականացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումները։
Նշենք, որ նախօրեին Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ դոլարի չափով վարկի հատկացման երաշխիք է տվել։