211652_close_icon
views-count1945 դիտում article-date 15:35 23-09-2016

Ֆրանսիայում արմատական իսլամի տրամադրվածությամբ դեռահասների թիվն աճել է 121%-ով. Le Figaro

Ֆրանսիայում շուրջ 2 հազար անչափահասներ գտնվում են արմատական իսլամի գաղափարների ազդեցության ներքո, գրում է Le Figaro պարբերականը՝ վկայակոչելով սեփական ուսումնասիրությունները։ Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, ընթացիկ տարվա հունվար ամսից նրանց թիվն ավելացել է 121%-ով՝ կազմելով 1954 մարդ։ Բացի այդ, պարզվել է, որ Ֆրանսիայի 689 քաղաքացիներից, ովքեր ներկա պահին Իրաքում և Սիրիայում ջիհադիստների շարքերում են կռվում, միայն 17-ը անչափահասներ են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները երկրի 15-ամյա մի պաըանու մեղադրանքներ էին առաջադրել ահաբեկչության գործով։

Նմանատիպ նյութեր