211652_close_icon
views-count1515 դիտում article-date 13:25 23-10-2021

Ճանկաթաղի դպրոցում մեծ հույսերով ու լավ տրամադրվածությամբ շարունակվում է ուսումնական գործընթացը

ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի միջնակարգ դպրոցում թե՛ աշակերտները և թե՛ ուսուցիչները մեծ հույսերով ու լավ տրամադրվածությամբ շարունակում են իրենց ուսումնական գործընթացը: Նրանք ցանկանում են ապրել հայրենի գյուղում և հաճախել իրենց դպրոցը :

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Էմմա Դանիելյանը : «Զինադադարից հետո անհամբեր սպասում էինք, թե երբ կվերադառնանք մեր հայրենի գյուղ. բոլոր աշակերտները և ուսուցիչները ներկայացել են : Դեկտեմբերի 1-ից սկսել ենք ուսումնական գործընթացը : Դպրոցն այժմ ունի 59 աշակերտ և 22 ուսուցիչ, բայց չունենք ֆիզիկայի ուսուցիչ : Այս տարի 10 երեխա է հաճախում առաջին դասարան, ինչը գյուղի համար լավ արդյունք է : «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում մեր դպրոցում այժմ աշխարհագրություն է դասավանդում Տաթևիկ Ենոքյանը : Ողջունելի եմ համարում համարյա առաջնագծում գտնվող մեր համայնքում նման երիտասարդի աշխատելու համարձակությունը : Նա իր հետ բերել է նորարարություն ու թարմություն, և այս փորձը հաջողված եմ համարում», - նշեց Է. Դանիելյանը:

Տնօրենի խոսքով՝ դպրոցի հիմնական խնդիրը վթարային վիճակում գտնվող շենքն է. ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ է, սակայն մինչ օրս խնդիրը դեռ լուծված չէ:

Էմմա Դանիելյանը նաև հավելեց. «Չունենք մարզահրապարակ և դահլիճ: Իսկ երկարօրյա ուսուցումը այս տարի մեր դպրոցում չի գործի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր