1527 դիտում
13:57 23-09-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ԵՏՀ կոլեգիայի անդամին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 23-ին հանդիպեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին, հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Կ. Մինասյանը, ով կոլեգիայում համակարգում է ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը, շնորհավորեց Վ. Մարտիրոսյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա կարևորեց տրանսպորտի և կապի նախարարության հետ համագործակցությունը` շեշտելով, որ «Այ Թի» ոլորտը ժամանակի հրամայականն է դարձել:
Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` նշեց. «Կապի բնագավառում Հայաստանում շատ զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները: Կաշխատենք, որպեսզի թվային ինտեգրացիոն գործընթացներում շատ արագ հասնենք հաջողության»:
Նախարարը բարձր գնահատեց Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մյուս ճյուղերի զարգացման գործում` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:
Նմանատիպ նյութեր
2013 դիտում
18:22 24-03-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ԵՀ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչին
1954 դիտում
22:01 29-09-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին