211652_close_icon
views-count2213 դիտում article-date 19:48 23-09-2016

Մոսկվայի նորակառույց շենքերից մեկում վերելակը 19-րդ հարկից ընկել է հորը. կա 5 զոհ

Մոսկվայի հյուսիսում գտնվող նորկառույց շենքերից մեկում՝ Շենոգինի փողոցում, 5 շինարարներով վերելակը ընկել է հորը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Ըստ ոստիկանության տվյալների՝ ընկնելու պահին վերելակում 5 հոգի է եղել: Բոլորը տեղում մահացել են: Միջադեպից հետո ձերբակալվել է «Лифтгарант» ՍՊԸ-ի էլեկտրոմեխանիկը, ով պատասխանատու է վերելակի անվտանգ աշխատանքի համար: Ըստ նախնական տվյալների՝ վերելակը ընկել է շենքի 19-րդ հարկից:

Նմանատիպ նյութեր