4238 դիտում
10:08 24-09-2016
Հայաստանյան վերնախավի անցած երեք փուլերն ու նոր փուլի սկիզբը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ասպարեզում հայտնվող մարդիկ պետք է համապատասխանեն օրվա մարտահրավերներին։ Իհարկե, լինում են նաև շեղումներ, բայց եթե փորձենք «խոշոր կտավով» ներկայացնել 25 տարվա ընդհանուր միտումները, ապա կարելի է ասել, որ հայաստանյան վերնախավն անցել է երեք փուլ.
1) «բոցավառ հեղափոխականներ» (90-ականների առաջին կես),
2) «ֆիդայիներ՝ ամբարտավանության բարձր և կրթության ցածր աստիճանով» (90-ականների երկրորդ կես) ՝ Մանվել-Սեյրանը նրանց վերջին «փայլատակումներն» են,
3) «ոչ Ֆիդայիներ՝ նույն դրսևորումներով»։ Նրանց ժամանակն էլ է անցել, և կառավարության փոփոխությունը հենց դա է ազդարարում։
Կրկնեմ, խոսքը լավ-վատի, ճիշտ ու սխալի մասին չէ՝ երեք խմբերում էլ եղել են հրաշալի մարդիկ և հանցագործներ։ Նոր վերնախավում նույնպես այդպիսիք կլինեն։ Խոսքը կերպարի, աշխարհընկալման, մարդաբանական տիպի մասին է։
Հիմա վստահ եմ, որ եկել է «չոր պրագմատիկների» և «տեխնոկրատների» ժամանակը։ Դա չի նշանակում, որ, ասենք, նախորդ «համաստեղության» ներկայացուցիչները չեն շարունակի որոշ պաշտոններ զբաղեցնել։ Բայց հիմնական «թրենդը» այլ է. նոր վերնախավի «կերպարները» նման են լինելու ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանին կամ էկոնոմիկայի հնարավոր նախարար Սուրեն Կարայանին։ Նկատի ունեմ թե տարիքը, թե դաստիարակությունը, թե միջավայրը, թե մոտեցումները կյանքին և աշխատանքին։
Ինչո՞ւ է ժամանակը նման մարդկանց պահանջ դնում։ Շատ պարզ, որովհետև հասարակական, պետական համակարգում պատրանքների, հույզերի, լացուկոծի ժամանակաշրջանն անցել է։ Եկել է իրականությանը բաց աչքերով նայելու և հաշվարկելու ժամանակը՝ այդպիսին է պահանջարկը։ Դա նոր սերնդի, նոր մտածողության մարտահրավերն է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
10:48 16-05-2014
Վոլինկինը` «սովետ» վերադարձող կամ արդեն վերադարձած պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչ. Առավոտ
3092 դիտում
11:32 23-11-2016
Ռուսաստանի իշխանական վերնախավի մոտ կայսերական ֆանտոմային ցավեր են. Արամ Աբրահամյան. Առավոտ
Այս բաժնից
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1477 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»