211652_close_icon
views-count5969 դիտում article-date 10:16 24-09-2016

ՀՅԴ-ի նախընտրական «շուստրիությունը» Գյումրիում հասել է իր կուլմինացիոն կետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ասում են՝ ՀՅԴ-ի նախընտրական «շուստրիությունը» Գյումրիում հասել է իր կուլմինացիոն կետին: Հիասթափվելով քաղաքական պայքարի մյուս բոլոր մեթոդներից՝ դաշնակցական մարզպետը սկսել է իր մոտ կանչել դպրոցի տնօրեններին, որոնք, ի դեպ, մեծամասամբ հանրապետականներ են, և հրահանգել աշխատել դաշնակցության օգտին՝ ասելով, որ յուրաքանչյուր տնօրեն պարտավոր է իր տարածքում ինչ-որ քանակի ձայն ապահովել, հակառակ դեպքում խոստանալով որ կպատժվեն: Ասում են՝ տնօրենները ծիծաղով են լքում մարզպետի կաբինետը, քանի որ գիտեն, որ նախ՝ ձայն բերել-չբերելը այսօր վերահսկել հնարավոր չէ, բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ Հովսեփ Սիմոնյանին մնացել է աշխատելու մի քանի ամիս ժամանակ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր