Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդի» սեւ շարքն ավարտվեց խոշոր հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոնին` «Լեսթերին»:
Ժոզե Մոուրինյոյի թիմը բավական հզոր հանդիպում անցկացրեց: Հատկապես տպավորիչ էր առաջին խաղակեսը, որի ընթացքում էլ մանկունյանցիները խփեցին բոլոր գոլերը:
2-րդ խաղակեսում «Լեսթերին» հաջողվեց հեղինակության գնդակը խփել, ընդ որում` չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գրեյը, սակայն ավելին չկարողացավ անել:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հայտավորված չէր:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անընդմեջ պարտություններից հետո առաջին հաղթանակը տարավ, վաստակեց 12 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ: Սակայն մյուս առաջատարները դեռ իրենց հանդիպումները չեն անցկացրել:
[b]Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 4:1
Քրիս Սմոլինգ, 22, Խուան Մատա, 37, Մարկուս Ռեշֆորդ, 40, Պոլ Պոգբա, 42 – Դեմարայ Գրեյ, 59