211652_close_icon
views-count3107 դիտում article-date 10:00 25-09-2016

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի արտակարգ նիստ կգումարվի Հալեպի հարցով

Այսօր Նյու Յորքում տեղի ժամանակով ժամը 18։00-ին արտակարգ նիստ է գումարվելու ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակի հարցով։ Ինչպես հաղորդում է France Press-ը, նախաձեռնությունը պատկանում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարաություն էր տարածել, որում նշում է, որ ցնցված է Հալեպի իրավիճակի սրացմամբ։ Նրան հատկապես սարսափեցրել էր դյուրավառ զինմթերքի և խոշոր տրամաչափի ռումբերի կիրառումը։ Հիշեցնենք, որ նախօրեին սիրիական բանակը հայտարարեց Հալեպի շրջանը, ոչը վերահսկում են ընդդիմադիր ուժերը, կրկին իր վերահսկողության ներքո պահելու մտադրության մասին։ Ողջ օրը քաղաքը գտնվել է ավիավիոբ հարվածների ներքո և միայն այդ օրը զոհվել է 45 խաղաղ բնակիչ։

Նմանատիպ նյութեր