211652_close_icon
views-count1929 դիտում article-date 13:29 07-10-2016

ՄԱԿ ԱԽ-ն Հալեպի իրավիճակի հարցով այսօր նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր պատրաստվում է նիստ անցկացնել, որը նվիրված կլինի Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող օրհասական վիճակին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ նիստը կսկսվի տեղի ժամանակով ժամը 10։00-ին։ Ճեպազրույցով հանդես կգա նաև ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հաըուկ հանձնակատար Սռաֆֆան Դե Միստուրան։ Ավելի վաղ Միստուրան հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններին, եթե վերջիններս ցանկանան անվտանգ լքել Հալեպը, ինչի հետ կապված՝ ռուսական իշխանությունները խնդրել էին Միստուրային, որպեսզի հանդիպում կազմակերպվի՝ քննարկելու համար նրա առաջարկը։

Նմանատիպ նյութեր