3044 դիտում
17:35 25-09-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի տիկնանց միության անդամներին
Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Հայոց թեմի տիկնանց միության անդամներին:
Ողջունելով Բուենոս Այրեսից ժամանած ուխտավորներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց նրանց` ընդգծելով, որ սիրով է կապված արգենտինահայությանը, որը նախանձախնդրորեն շարունակում է ապրել ամուր ազգային-հոգևոր կյանքով:
Անդրադառնալով Արգենտինա կատարած իր հովվապետական այցելություններին` Նորին Սրբությունը նշեց, որ Արգենտինան, իբրև Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից մեկը, գեղեցիկ վկայություններով է ապրում իր հուշերում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիկնանց միության անդամներին` կարևորելով նրանց եկեղեցասեր և ազգանպաստ գործունեությունը:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց Արգենտինայի հավատավոր հայորդիներին` հորդորելով միշտ զորեղ մնալ իրենց հավատի մեջ և պահպանել համայնքի հայաշունչ ոգին:
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
16:47 17-04-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1653 դիտում
23:06 27-03-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Դատավորների միության անդամներին
2159 դիտում
14:55 26-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին և թեմական ժողովի անդամներին
Այս բաժնից
754 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
682 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
886 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել