211652_close_icon
views-count4478 դիտում article-date 18:18 26-09-2016

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։ Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է մարտական հերթապահության և զինծառայության կազմակերպման ընթացքը: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Պատասխանատու կառույցների և կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացված աշխատանքները և հավաստել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են համաձայն նախանշված ժամանակացույցի։ Այցելության շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների` Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի և Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներում: Սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նրանց զավակների սխրանքն ու անձնազոհությունը նորովի է արժևորվում և այսուհետ օրինակ է հանդիսանում երիտասարդության համար։ Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առողջական և սոցիալ-կենցաղային խնդիրներով, նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել նրանց խնդիրների լուծմանը։ Շնորհակալություն հայտնելով Սեյրան Օհանյանին այցելության համար՝ զոհված զինծառայողների հարազատներին իրենց հերթին նշել են, որ նմանաբնույթ այցելությունները, իրենց զավակների հիշատակի հանդեպ ուշադրության և գնահատանքի դրսևորումներն ամենից թանկն ու արժեքավորն են։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր