5013 դիտում
19:51 26-09-2016
Ադրբեջանում հանրաքվեի ժամանակ կոպիտ ընտրախախտումներ են իրականացվել
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անց է կացվում կոպտագույն խախտումներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, գրանցվել են միևնույն ընտրողների կողմից տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկելու փաստեր:
Բացի այդ, կան Խրդալան քաղաքի ընտրատեղամասում լցոնումներ են կատարվել: Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը պարզել է, որ դպրոցների ուսուցիչները հանձնարարում են երեխաների ծնողներին մասնակցել ընտրակեղծիքներին:
Երրորդ ընտրատեղամասում պաշտոնապես գրանցվել է հանրաքվեին մասնակցած 343, իսկ հինգերորդ ընտրատեղամասում` 430 ընտրող, սակայն դիտորդները գրանցել են միայն 8 և 5 ընտրողների: Ապշերոնյան ընտրական շրջանում քաղաքացիներին բարձրախոսների միջոցով են կանչում հանրաքվեին մասնակցելու:
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տվյալներ այն մասին, որ 15.00-ի տվյալներով հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 53.8 տոկոսը: Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները և ոչ իշխանական փորձագետները, սակայն, հակտարարում են, որ այս տվյալները ուռճացված և հորինված են:
Նմանատիպ նյութեր
7849 դիտում
10:46 02-04-2017
«Ելք» դաշինքն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ
3050 դիտում
12:08 02-04-2017
«ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ
5234 դիտում
14:27 02-04-2017
Ժամը 14:00-ի դրությամբ «ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ
Այս բաժնից
871 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
970 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի