211652_close_icon
views-count3400 դիտում article-date 10:43 28-09-2016

Նոր կառավարության ինտրիգը մնում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ միանգամից 11 նախարարների նշանակեց, այսպիսով ՀՀ կառավարությունն ամբողջական կազմավորված լինելու համար պակասում են ընդամենը երկու՝ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Նոր կառավարության հիմնական ինտրիգը հենց այս երկու պորտֆելների ապագա տիրոջ հարցն է: Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, մինչև եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հնարավոր է՝ վստահվի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վերջինիս անունը մինչ այս շրջանառվում էր որպես ԱԳ ապագա նախարարի: Նոր իրավիճակում առայժմ անհայտ է մնում, թե Սերժ Սարգսյանն ում է պատրաստվում վստահել ԱԳ նախարարի պաշտոնը: Արդյոք նա Էդվարդ Նալբանդյանին հնարավորություն կտա ևս վեց ամիս պաշտոնավարել, թե հենց այս փուլում նրան ցտեսություն կասի, պարզ կդառնա առաջիկա չորս օրերին: Հիշեցնենք, որ կառավարության կազմավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր