3470 դիտում
19:24 29-09-2016
Կենդանասերները ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի անդամները և մի խումբ կենդանասերներ այսօր կառավարության դիմաց իրականացրել են բողոքի ցույց, պահանջելով կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունում, որով կկարգավորվեն նաև անտուն կենդանիների վերահսկողության, ստերջացման հարցերը։
Ցուցարարները մտնանշում էին, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ վերահսկողության սահմանել, և այս ոլորտում ևս մենաշնորհ է, տենդերը միշտ նույն ընկերությունն է հաղթում. Խոսքը վերաբերում է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին, որին տարեկան բյուջեից տրամադրվում է 120 մլն դրամ։
«Յունիգրաֆ Իքսի»-ը ներկայացնում է, թե 40 հազարից ավելի թափառող շների հետ են աշխատում, ինչը «Դինգո» թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանի գնահատմամբ չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ այդքան թափառող շուն չկա. «Սա նշանակում է, որ Երևանում ամեն անկյունի վրա 4 շուն պիտի տեսնենք, նման պատկեր չկա, մեր տված հարկերը մսխում են, շներին էլ տանջում, հոգեկան աշխարհը խաթարում, վիրահատության փոխարեն սպանդի ենթարկում»։
Նմանատիպ նյութեր
4554 դիտում
13:11 20-09-2018
Արծվաշենցիները ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց․ պահանջել հանդիպում վարչապետի հետ
3329 դիտում
18:44 11-11-2016
Տաքսիստները բողոքի ցույց են կազմակերպել ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց
2479 դիտում
11:29 02-05-2019
Կառավարության դիմաց բողոքի ցույց են կազմակերպել շարժական սրճարանների աշխատակիցները
Այս բաժնից
598 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
805 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1279 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի