4554 դիտում
13:11 20-09-2018
Արծվաշենցիները ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց․ պահանջել հանդիպում վարչապետի հետ
26 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից տեղահանված արծվաշենցիներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք կառավարությունից պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ցուցարարները նշել են, որ 2009 թվականին ընդունվել է 6 միլիարդ դրամի չափով փոխհատուցում տալու մասին կառավարության որոշում, սակայն 2011-ին արծվաշենցիներին տրամադրվել է այդ գումարի 10 տոկոսը. մասնակի փոխհատուցում է տրվել՝ ամեն շնչին 360 հազար դրամ գումարի չափով:
«Մենք հայրենիք ենք կորցրել, 5000 հեկտար տարածք ենք կորցրել, գերեզմաններ, բայց 26 տարի շարունակ, ելնելով Հայաստանի վիճակից, խնդրագրերով փորձել ենք խնդիրը կարգավորել»,- լրագրողներին տեղեկացրեց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահը։
Նմանատիպ նյութեր
3467 դիտում
19:24 29-09-2016
Կենդանասերները ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց
1529 դիտում
18:06 08-08-2022
Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ
3329 դիտում
18:44 11-11-2016
Տաքսիստները բողոքի ցույց են կազմակերպել ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց
Այս բաժնից
595 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
802 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1273 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի