211652_close_icon
views-count4488 դիտում article-date 09:32 30-09-2016

Հետո՞ ինչ, որ օրենքը չի կիրառվում, ու մարդկանց ճակատագրեր են խեղվում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մի ուշագրավ հանգամանք, պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար ամսական հատկացնում է 120 հազար դրամ, այնինչ բոլոր ազատազրկվածները միաբերան պնդում են, թե հազիվ 30 հազարն է ծախսվում իրենց սննդի վրա, քանի որ ամեն օր էժանագին մակարոն ու ցորեն են ուտում։ Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները հարցրինք։ Դատապարտյալները միամիտ համարեցին հարցը և նշեցին «Ձեզ ի՞նչ է թվում, ինչո՞ւ չեն կիրառում վաղաժամկետ ազատումը, որովհետև յուրաքանչյուր բանտարկյալ իրենց համար փողի տոպրակ է: Բյուջեից նրանց «գլխաքանակով» գումարներ են դուրս գրվում, ու կեսից ավելին մտնում է «արդարադատության» վերադասների գրպանը։ Ո՞վ կհրաժարվի նման յուղոտ պատառից, հետո՞ ինչ, որ օրենքը չի պահպանվում, ու մարդկանց ճակատագրեր են խեղվում»։ Ստացվում է, որ յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար բյուջեից ավելի շատ գումար է դուրս գրվում, քան, ասենք, ուսուցչի աշխատավարձը վճարելու համար։ Խղճուկ թոշակների ու նպաստների հետ համեմատությունն էլ լրիվ ավելորդ է։ Հարց է առաջանում ինչո՞ւ չի կիրառվում օրենքը, որ և ցմահ ազատազրկվածներն ազատություն ստանան, և բավականին կլորիկ գումար տնտեսվի ուղղվելով տնտեսության այլ ոլորտների զարգացմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր