ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների, Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 17.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 1991 թ. ծնված Արման Ն.-ն, որը մայիսի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 345 հոդվածի 2-րդ մասի /Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից/ հատկանիշներով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]