211652_close_icon
views-count2465 դիտում article-date 15:46 01-10-2016

Գերմանիայում գաղտնի պատրաստվում են Դոնալդ Թրամփի նախագահությանը. Spiegel

Գերմանացի քաղաքական գործիչները պատրաստվում են ԱՄՆ նախագահ հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահությանը և գաղտնի բանակցություններ են վարում նրա նախընտրական շտաբի հետ. հաղորդում է գերմանական Spiegel թերթը։ «Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, ովքեր մտահոգված են ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև հետագա հարաբերություններով, աննկատ բանակցություններ են վարում նրա խորհրդատուների հետ։ Պարզ է, որ եթ հանրապետականը հաղթի, Բեռլինի վրա դա շատ թանկ կնստի»,-հավելում է թերթը։ Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս Գերմանիայի ԱԳ նախարա Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իրեն ոչ հատուկ դիվանագիատական պահվածքով Թրամփին անվանել էր «ատելության քարոզիչ»։

Նմանատիպ նյութեր