211652_close_icon
views-count1300 դիտում article-date 13:48 02-10-2016

ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 84.601 է կամ 11.37 %

Այսօր հանրապետության 6 մարզերի թվով 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 84.601 է կամ 11.37 %: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Գյումրիում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 7.554 է կամ 6 %, Վանաձորում` 7.936 կամ 8.22 %: Քվեարկության մասնակիցների թվին, ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

Նմանատիպ նյութեր