4290 դիտում
11:52 03-10-2016
Ճանապարհաշինարարները վերացրել են Գորիս - Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները
Երևան - Երասխ – Գորիս - Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կիլոմետրում՝ Գորիս - Որոտան ճանապարհահատվածում, հոկտեմբերի 3-ին` կեսգիշերի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: 40-50 խմ խոշոր ժայռաբեկորները փակել էին ճանապարհի մոտ 80 տոկոսը, հայտնում է է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։
Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել են փոքր քարաբեկորներից, իսկ երկու խոշոր ժայռաբեկորները հեռացրել են դեպի ճանապարհի կողնակային հատված։ Առաջիկայում դրանք կմանրացվեն, ապա կմաքրվեն:
Ճանապարհաշինարարների արագ և ինտենսիվ աշխատանքի արդյունքում Գորիս - Որոտան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է:
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
13:25 03-10-2014
Վերացվել են Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաթափման հետևանքները
907 դիտում
17:25 23-04-2015
Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են
2678 դիտում
11:23 25-07-2016
Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհ քարաթափման հետևանքները վերացվել են
Այս բաժնից
748 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը