211652_close_icon
views-count3738 դիտում article-date 10:41 15-07-2018

Brexit-ը վտանգված է. Թերեզա Մեյ

Բրիտանական հանրությունը պետք է հաղթահարի տարաձայնությունները, որոնք խարխլում են իրեն, այլապես Brexit-ը ձախողվելու է։ Այդ մասին նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է Mail on Sunday-ը։ «Ժամանակն է, որպեսզի լինեք պրակտիկ ու պրագմատիկ և աջակցեք ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս բերելու մեր ծրագրին։ Եթե մենք դա չանենք, ապա կարող ենք մնալ առանց Brexit-ի»,-գրել է նա։ Մեյի կարծիքով՝ մեկ շաբաթ առաջ նախարարների կաբինետի հետ համաձայնեցված ռազմավարությունը չունի այլընտրանք։ Այն թույլ է տալիս վերականգնել Մեծ Բրիտանիայի ազգային անկախությունը, վերջ դնել Բրյուսելին հսկայական գումարների վճարմանը, իրականացնել անկախ առևտրային քաղաքականություն և ԵՄ-ի հետ ստեղծել նոր տնտեսական գործընկերություն։

Նմանատիպ նյութեր