Բրյուսելում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ դոնոր-պետությունները խոստացել են Աֆղանստանին զարգացման գործում առաջիկա 4 տարիների ընթացքում 15.2 մլրդ դոլար հատկացնել, տեղեկացնում է BBC-ն։
Չնայած նրան, որ ներկա պահին բոլորի ուշադրությունը Սիրիայի պատերազմի վրա է, նշված գումարը այնքան պակաս չէ 4 տարի առաջ հավաքված գումարից։ Այն ժամանակ Աֆղանստանին հատկացվեց 16 մլրդ դոլար։
Աֆղանստանի հարցով կոնֆերանսին ներկա են գտնվել աշխարհի ավելի քան 70 պետությունների և 20 միջազգային կազմակերպությունների պատբիրակություններ։
«Ցանկանում եմ, որպեսզի դուք իմանաք, որ միայնակ չեք անցնելու այդ ուղին»,-իր ելույթում ընդգծել է Միջազգային համագործակցության ու զարգացման հարցով եվրահանձնակատար Նևեն Միմիցան։
Հատկացվելիք գումարի դիմաց Աֆղանստանի իշխանությունները պետք է բարեփոխումներ իրականացնեն կոռոիպցիայի դեմ պայքարի ոլորտում և լավացնեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։