2666 դիտում
14:10 06-10-2016
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Աֆղանստանին նվիրված համաժողովին
Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում տեղի ունեցավ «Գործընկերություն հանուն բարգավաճման և խաղաղության» խորագրով Աֆղանստանին նվիրված համաժողովը, որը կազմակերպել էր Եվրոպական միությունը՝ Աֆղանստանի կառավարության հետ համատեղ: Համաժողովի նպատակն էր ևս մեկ անգամ վերահաստատել միջազգային հանրության աներկբա աջակցությունն Աֆղանստանին՝ երկրում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական զարգացման ու լայնածավալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
Ի թիվս ութ տասնյակ երկրների ԱԳ նախարարների, բարձրաստիճան պատվիրակների, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարների և միջազգային կառույցների ղեկավարների՝ համաժողովին մասնակցում էին նաև ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ու կառավարության ղեկավար Աբդուլլա Աբդուլլան:
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն իր կարողությունների չափով, գործընկերների հետ միասին, աջակցել է ու շարունակելու է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության, խաղաղության ու օրենքի գերակայության հաստատմանը: Այդ իսկ նպատակով էր, որ մեր երկիրը 2010թ. միացավ միջազգային կոալիցիային:
Փոխնախարար Նազարյանը համաժողովին վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ պահպանել իր մասնակցության «Վճռական աջակցություն առաքելությանը» ներկայիս մակարդակով, ու հավելել, որ Հայաստանը կողմնակից է բուն աֆղանացիների կողմից առաջնորդվող Աֆղանստանի խաղաղության Համապարփակ գործընթացին՝ ուղղված երկրում կայունության, բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
19:33 26-11-2014
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
1139 դիտում
22:45 17-11-2015
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի» պատվիրակության հետ
Այս բաժնից
646 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
688 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
679 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են