211652_close_icon
views-count1886 դիտում article-date 09:44 06-10-2016

Սևանի ավագանու նախկին անդամ Արմեն Սաղաթելյանը դատարանում վիճակելու է ընտրությունների արդյունքը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Սևանի ավագանու նախկին անդամ Արմեն Սաղաթելյանը երեկ դիմել է դատարան Սևանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքը վերանայելու համար։ Սաղաթելյանը իր բնակավայրի՝ Սևանում ամենամեծը համարվող Գագարին թաղամասի 23/19 ընտրատեղամասում ավագանու ընտրությունների ժամանակ ստացել է 319 քվե, սակայն, ինչպես հետագայում թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովից պարզել է՝ Գագարինում ստացած իր քվեները 10-ով պակասել են։ Փոխարենը մեկ քվե ավել է ստացել Սևանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանի մտերիմներից մեկը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբրահամյանը, տեղեկանալով, որ Սաղաթելյանը պատրաստվում է դիմել դատարան, նրան հորդորել է նման բան չանեք՝ ասելով, որ եթե ընտրական արկղերը բացվեն, ավագանու երկու անդամ դուրս կմնան ցուցակից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր