211652_close_icon
views-count3418 դիտում article-date 15:41 06-10-2016

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գոյություն ունի «Առյուծների կամուրջ»

Առյուծների կամուրջը համարվում է Բուլղարիայի զբոսաշրջային և պատմական կենտրոններից մեկը։ Կառուցվել է 1889-1891 թվականներին ազգությամբ չեխ ճարտարապետ Վացլավ Պրոցեկի, նրա եղբայր Յոզեֆի և զարմիկներ Բոհդայի և Իրժի նախագծերով: Կառուցված է Արծիվների կամուրջի օրինակով։ Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված Առյուծների կամուրջը ամբողջովին կառուցվել է արերից: Այս կամուրջը կառուցվել է նախկինում գործող «Խայտաբղետ կամուրջ»-ի քանդվելուց հետո։ Առյուծների հանրահայտ կամուրջը իր անվանումը ստացել է կամրջի կենտրոնական մասում տեղակայված հանրահայտ չորս բրոնզե առյուծների անուններից։ Կամուրջի բոլոր մետաղական նյութերը արտադրել է ավստրիական «Ռուդոլֆ Ֆիլիպ Վագներ» կազմակերպությունը։ 2014 թվականին ավարտվել է կամրջի և հարակից զբոսայգու վեջնական շինարարությունը։ 1900 թվականին առյուծների կամուրջը պատվել է էլեկտրական լույսերով։ Կամրջի ամբողջ շինարարության համար ծախսվել է մոտ 260,000 բուլղարական լևե։

Նմանատիպ նյութեր