Ինչո՞ւ էին Կառավարության շենքի մոտ հավաքվել Բուքմեյքերական «Եվրոֆուտբոլ» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունմամբ՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա: Այսինքն՝ մեկ միասնական մոտեցում կցուցաբերվի շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բուքմեյքերական «Եվրոֆուտբոլ» ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներն հավաքվել էին Կառավարության դեմ` իրենց բողոքը հայտնելու:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասում էին, որ փակվելու է ավելի քան 1200 աշխատատեղ: 1 միլիարդ 500 մլն դրամ ընդհանուր հարկեր են մուծվում պետբյուջե, որոնք այլեւս չեն մուծվի: Հարյուրավոր վարձակալությամբ վերցրած տարածքներ, որոնք ապահովում են սեփականատերերի ապրուստի միջոցները՝ կվերադարձվեն:
Նրանց կառավարությունում խոստացան, որ մոտ ժամանակներում խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կկազմակերպվի:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի