211652_close_icon

Սիրիացի փրկարարը այցելել է՝ օրեր առաջ Իդլիբի փլատակների տակից իր ջանքերով դուրս բերված աղջնակին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12371 դիտում article-date 22:22 06-10-2016
Սիրիացի փրկարար Աբու Քիֆան այցելել է՝ օրեր առաջ Իդլիբի փլատակների տակից իր ջանքերով դուրս բերված աղջնակին: Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ ռումբը պայթել էր փոքրիկի ընտանիքի տան կողքին: Փրկարարական աշխատանքների ժամանակ կամավորի հուզմունքը տեսագրվել էր Associated Press-ի կողմից և տարածվել համացանցում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ քաղաքի հրթիռակոծություններից հետո փրկարարները [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/02/97217/]փլատակների տակից դուրս էին բերել նորածին երեխայի[/url]: Աբու Քիֆա անունով սիրիացի փրկարարին 2 ժամ էր պահանջվել՝ հասնելու փոքրիկին, այնուհետև հասցրել էր նրան շտապօգնության բրիգադին՝ չկարողանալով զսպել արցունքները: BBC-ի թղթակիցը եթերում այդ մասին լուրը լուսաբանելու ժամանակ նույնպես արտասվել էր և շարունակել եթերը արցունքները աչքերին: Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ չնայած լրագրողի աշխատանքը զգոնություն է պահանջում, սակայն «ես նույնպես մարդ եմ»: Associated Press-ի հրապարակած՝ 1 ամսական նորածնի փրկության մասին հուզիչ տեսանյութը ոչ մի օգտատերի անտարբեր չէր թողել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր