207525 դիտում
10:58 29-08-2020
Երևանում կասկածելի հանգամանքներում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի ու փլուզման հետևանքով փլատակների տակից դուրս բերված ու հիվանդանոց տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած կասկածելի պայթյունի և փլուզման հետևանքով։
Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Նա ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/26/1163081/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքում։
Ֆոտոլրագրող հայտնում է, որ բավականին օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, բժիշկներ և ոստիկաններ։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 2 հոգու, օգտագործելով հատուկ տեխնիկաներ, ճոպաններ։
Վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտակարգ իրաիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօերն Վրեժ Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ անձինք։
Վարչապետ Ն․ Փաշինյանը տեղում հանդիպեց տուժած բնակիչների հետ և կարգադրեց, որպեսզի բոլորին տեղավորեն ամենաբարձրակարգ հյուրանոցներում, մինչև վերջնական պարզվի և լուծվի նրանց բնակարանային խնդիրը։
Այս պահին փլուզման վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, ով տեղում իրավիճակի մասին վարչապետ Ն․ Փաշինյանին հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում։
Փրկարարները հատուկ ավտոսանդուղքներով տարհանել են մոտ 19 քաղաքացու։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[b]Մանրամասն՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուրանկյուն» հաղորդման ընթացքում, կիրակի՝ օգոստոսի 30-ին, ժամը 22։00-ին[/b]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1021+
1021+