211652_close_icon
views-count1334 դիտում article-date 20:03 07-10-2016

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը

Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման 2-րդ փուլի շրջանակներում ծավալված համագործակցությունը, որի շնորհիվ վերագործարկվել է արդիականացված E-VISA էլեկտրոնային համակարգը և մշակվել ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգը: Միգարա դե Սիլվան հանդիպմանը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է, և կարևորեց ծրագրի 3-րդ փուլով նախատեսված միջոցառումները, որոնք հիմնականում միտված են լինելու նախարարության համակարգում գործող «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի ընդլայնմանն ու զարգացմանը: Կարեն Նազարյանն իր հերթին ընդգծեց, որ նշված միջոցառումները ևս կիրականացվեն նախանշված ժամկետներում, արդյունքում օպտիմալացնելով մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերը, կրճատելով դրանց ժամկետները ու դրանով իսկ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը: Փոխնախարարը հավելել է, որ միջոցառումներն առաջնահերթորեն նպատակ են հետապնդում իրականացնել օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

Նմանատիպ նյութեր