211652_close_icon
views-count3385 դիտում article-date 10:06 11-10-2016

Սերժ Սարգսյանը փորձելու է ԱՄՆ-ում վերականգնել դոնորների համաժողովը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեից աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը փորձելու է ԱՄՆ-ում վերականգնել մի քանի տարի առաջ խոստացված, բայց իրականություն չդարձած դոնորների համաժողովը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ միջազգային կառույցներն ու ներդրողները Հայաստանին մոտ երկու միլիարդ դոլարի ներդրում էին խոստացել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո։ Բայց այդ գործընթացը կանգ առավ 2013 թվականին, երբ Հայաստանը հայտարարեց, որ միանալու է ԵՏՄ-ին։ Հիմա, երբ ՀՀ-ն վերականգնել է ԵՄ-ի հետ բանակցությունները, Սերժ Սարգսյանը հավանաբար հույս ունի, որ կվերականգնվեն նաև ներդրումների մասին խոստումները։ Այս բանակցություններից զատ որպես ներդրումների համար նպաստավոր պայման նա ներկայացնելու է նաև վարչապետի ու կառավարության փոփոխությունը։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշված է, որ նա կմասնակցի նաև «Հայաստան» ներդրումային համաժողովին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր